Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ, հաղորդում է ՊՆ-ը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Հակառակորդը շարունակել է կրակ վարել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Այսօր ավելի վաղ Պ'Ն խոսնակը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Հայաստանի հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: