Հրետակոծվել են Հայաստան-Իրան սահմանի ուղեկալի դիրքերը. ՊՆ-ը հայտարարում է՝ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել

Հայ - իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է Հայաստանի տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ», - գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում: