Շուշան Ստեփանյանը հաղորդում է՝ ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Սըեփանյանը:

«Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր», - նշել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից դադարեցնել կրակը։

Չնայած սրան, առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի օդուժը, խախտելով հրադադարի համաձայնությունը, հարվածել է Մարտունի քաղաքին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդել է, թե հայկական զինված ուժերը հրետակոծել են Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները։