Ալիևը հաստատել է թուրքական F-16 ռազմական օդանավերի առկայությունը Ադրբեջանում

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 օդանավ, արխիվ

Այսօրվա տեսաուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ իր երկրում թուրքական F-16 ռազմական օդանավեր կան։ Նա ասել է, թե արբանյակից կարելի է տեսնել, համոզվել, որ դրանք գտնվում են գետնի վրա, այլ ոչ թե երկնքում։

«Նրանք եկել են զորավարժություններին մասնակցելու նպատակով և մնացել այստեղ, երբ սկսվեց պատերազմը։ Մեր թուրք եղբայրները դրանք թողել են բարոյապես մեզ աջակցելու համար», - ասել է Ալիևը և սպառնացել. - «Բայց եթե դրսից մեր դեմ ագրեսիա լինի, նրանք կտեսնեն այդ F-16-ները»։