Ռուսական օդուժի ավիահարվածներից երկուշաբթի օրը Սիրիայի Իդլիբում 56 գրոհային է ոչնչացվել, ևս 100-ը վիրավորվել են, հաղորդում է Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։
Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային ազատագրական ճակատի» անդամը «Ֆրանսպրես»-ին ասել է, որ ռուսական ռազմական օդանավերը հարվածել են իրեց դիրքերին, զոհեր կան, բայց կոնկրետ թիվ չի նշվել։
Ըստ իրավապաշտպան կենտրոնի՝ Սիրիայի տարածքի 30 տոկոսը Բաշար ալ-Ասադի կառավարության վերահսկողությունից դուրս է։