Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ավելի ուշ ՊՆ խոսնակը գրեց. - «Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
Հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ից հումանիտար հրադադարի մասին նոր համաձայնության մասին Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին կիրակի ուշ երեկոյան:
Սա Արցախում կրակը դադարեցնելու երրորդ փորձն է: Հոկտեմբերի 10-ի և17-ի համաձայնությունները չեն գործել: