Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարն այցելել են հարավ-արևելյան հատված

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են հարավ-արևելյան հատված:

Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեղում քննարկել են այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն Ադրբեջանի «լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ»:

«Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում», - գրել է նա: