Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ

Արխիվ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ երեկ և այսօր արտգործնախարար Սերգեյ Լավորվը առանձին հանդիպումներ է ունեցել աշխատանքային այցերով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և խնդրի հաստատուն կարգավորմանը վերաբերող հրատապ հարցերը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։