«Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը», - TACC գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք ողջունում ենք երկու առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Մոսկվայում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին հայտարարել էին շաբաթասկզբին՝ TACC-ին տված հարցազրույցներում։