Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ Արցախի ՊԲ ՀՕՊ-ը հարավային ուղղությամբ ինքնաթիռ է խոցել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է», - գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում:

Ադրբեջանական կողմը, հիշեցնենք, սեփական ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա «ռազմական գաղտնիք է»: