Զելենսկին ասել է, թե Ղրիմը առանց դիմադրության Ռուսաստանին հանձնողները պետք է պատասխանատվություն կրեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Գերագույն ռադայում իր ամենամյա ուղերձում ասել է, թե պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր 2014 թվականին առանց պայքարի թույլատրեցին Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանին։

Նրա խոսքերով՝ իր կառավարությունը հնարավորինս անում է Ղրիմը Ուկրաինայի ենթակայությանը վերադարձնելու համար։