Բրիտանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբ, արխիվ

Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ռաաբը։

«Զրույց ունեցա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որպեսզի քննարկեմ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը Միջերկրականի արևելյան շրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Լիբիայում», - հայտնել է Բրիտանիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ Բրիտանիան կոչ էր արել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և աջակցություն էր հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին։