Վրաստանի կառավարությունը հայտնում է, որ անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 պացիենտ է մահացել, արձանագրվել է հիվանդության 1194 նոր դեպք։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվածերի թիվը Վրաստանում մոտեցել է 20 հազարի, մահացել է 153 հիվանդ։
Շուրջ 6 հազար 400 մարդ կարանտինի մեջ է, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է գտնվում ավելի քան 2 հազար 800 մարդ, ևս 1420-ը գտնվում են քովիդ-հյուրանոցներում։