Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին»:

Մասնակիցները հրաժարվեցին մանրամասներ հայտնել հանդիպման վերաբերյալ: