Ըստ Շուշան Ստեփանյանի, հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են

Շուշան Ստեփանյան, արխիվ

Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին», - Ֆեյսբուքում գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է: