Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե պարզ դառնա, որ Ադրբեջանը, որին Թուրքիան աջակցում է հակամարտությունում, չի գնա բանակցությունների ճանապարհով: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այսինքն՝ Հայաստանի կողմից անկախության չճանաչումը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է Սարգսյանը:
«Սա այդպիսի թունել է: Եթե թունելի վերջում լույս է երևում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական խաղաղ կարգավորման լույսը, ապա կարելի է դեռ էլի սպասել», - նշել է Հայաստանի նախագահը: