Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկում է ընդդիմության հերթական կիրակնօրյա բողոքի ակցիան՝ նախագահ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով։ Այս անգամ բողոքի ակցիայի կազմակերպիչները այն անվանել են «Պարտիզանական երթ»։
Բողոքի ակցիայից առաջ Մինսկի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում անվտանգության արտակարգ միջոցառումներ է ձեռնարկել, փակվել են մետրոյի մի շարք կայարաններ։
Ռուսաստանյան գործակալությունների տեղեկություններով` նախագահ Լուկաշենկոյի նստավայրի՝ Անկախության պալատի մոտ զրահամեքենաների և ջրցան մեքենաների կուտակումներ են նկատվում։ Նախօրեին Մինսկում ավանդական դարձած կանանց երթ էր կազմակերպվել, որի մասնակիցներից առնվազն 58-ը բերման էին ենթարկվել։