Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշվում է, որ հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը, բայց խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ կրակ չի եղել:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Չնայած սրան կողմերն արդեն հայտարարել են զինադադարի խախտումների մասին: