Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց, փոխանցում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Ավելի վաղ` հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ից հրադադար հաստատելու մասին, սակայն այն չպահպանվեց, ինչում երկու կողմերն էլ մեղադրում էին միմյանց: