Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները

Արցախի արտգործնախարարության շենքը, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված Արցախի և Ադրբեջանի հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։

Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ «փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունը տարածել են նաև միջազգային գործակալությունները, այդ թվում՝ «Ռոյթերզ»-ը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: