Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր ադրբեջանցի և հայ պաշտոնակիցներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ:
ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության փոխանցմամբ, հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Սերգեյ Լավրովը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հարցով հոկտեմբերի 1-ի հայտարարությունների
շարունակական արդիականությունը:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների զրույցներում ընդգծվել է հոկտեմբերի 10-ին երեք նախարարների ընդունած հայտարարության դրույթներին խստորեն հետևելու անհրաժեշտությունը:
Հաստատվել է խաղաղությունը շուտափույթ հաստատելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների վրա բովանդակային բանակցություններ սկսելու կարևորությունը: