Այս ամսվա ընթացքում ակնկալվում է Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը The Hill պարբերականին ասել է, որ ակնկալվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը ԱՄՆ։

Դեսպանը նշել է, որ հիմա այցը նախապատրաստելու աշխատանքներ են տարվում։ Նրա խոսքերով՝ Զոհրաբ Մնացականյանի այցը ու հանդիպումը պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ տեղի կունենա հոկտեմբերի ընթացքում։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ չնայած Մնացականյանի այցը պլանավորված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության ամենամյա ծրագրի շրջանակում, այնուհանդերձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ֆոնին այն մեծ հրատապություն է ստանում։