Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Այսօր առավոտյան էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ (ՀՕՊ) ստորաբաժանումները Հայաստանի օդային տարածքում խոցել են հակառակորդի երկու անօդաչու թռչող սարք:
Ադրբեջանը, իր հերթին, հաղորդում է, որ գիշերը «Հայաստանը երկու հրթիռային հարված է հասցրել Գյանջային», կան զանգվածային ավերածություններ, առնվազն 12 զոհ, չորս տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:
Այդ կապակցությամբ Հայաստանի ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում գրել է. - «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»: