«Սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են», - այսօր ռուսաստանյան Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական տեսակետները համընկնում են», - նշել է դեսպանը։
Անտոնովի խոսքով՝ «որոշ նրբերանգներ առկա են, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որ պետք է կողմերին դուրս բերի հարցի լուծման խաղաղ ճանապարհի»։