Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.
ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Նշենք՝ Ադրբեջանը հաղորդում է, որ գիշերը «Հայաստանը երկու հրթիռային հարված է հասցրել Գյանջային», կան զանգվածային ավերածություններ, առնվազն 12 զոհ, չորս տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:
Այդ կապակցությամբ Հայաստանի ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում գրել է. «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»: