Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` շեշտելով, որ օդային տագնապը միայն Կապանում է հայտարարվել:
Այս հաղորդագրությունից րոպեներ հետո ԱԻՆ-ը հավելյալ տեղեկացրեց, որ հայտարարված է օդային տագնապի ավարտ: