Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան», - ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքուն շարունակում է հայտարարել, թե հայկական ուժերը շարունակում են հարվածները Թարթար, Աղջաբադի, Աղդամ և այլ տարածքների ուղղությամբ։