Արցախում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ մտցվեցին

Արցախի տարածքում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել։

Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ - «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ»:

Արցախի նախագահը նաև տեղեկացրել է, որ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Արցախի տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա Արցախի քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։

Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել Արցախ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ: