Այս պահին մարտերը շարունակվում են, ինտենսիվությունը երեկոյան ժամերին մի փոքր նվազել է, հայտնում է Հովհաննիսյանը

Այս պահին մարտերը շարունակվում են, ինտենսիվությունը երեկոյան ժամերին մի փոքր նվազում է, հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հավելեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, «որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններում»:

ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ հայկական կողմում կան գերիներ, սակայն թե քանիսն են նրանք, չի կարող ասել:

Հիշեցնենք՝ իրավապաշտպանները հայտարարել են Ադրբեջանի տարածքում գտնվող երկու հայ գերիների մասին:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։