Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է անում քաղաքացիներին որպեսզի պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրն իր վարքագծով կանխի նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։
Թաթոյանը նշել է, որ կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:
«Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։ Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր: Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։ Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին», - եզրափակել է մարդու իրավունքների պաշտպանը։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվնաճել է 745-ով՝ հասնելով 57 հազար 566-ի։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 908 մարդ: