Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ:
Մասնավորապես, ըստ հաղորդագրության, նշված ցուցակներում ներառված են եղել՝
Արթուր Արամայիսի Առաքելյանի,
Հակոբ Խաչատուրի Հակոբյանի,
Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի,
Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի,
Գևորգ Մանվելի Մանուկյանի,
Արմեն Զավենի Ամիրջանյանի,
Իշխան Ռաֆիկի Ասլանյանի,
Միսակ Հակոբի Սաֆարյանի,
Հայկ Արարատի Հակոբյանի,
Արթուր Նորիկի Մինասյանի
անունները, ովքեր, ինչպես պարզվել է, ողջ են: ՊԲ-ն հայցում է բոլորիդ ներողամտությունը:
Այսպիսով, հայկական կողմը սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների ընթացքում հաղորդել է 532 զոհված զինծառայողների մասին:
Պաշտոնական Բաքուն իր ռազմական կորուստները, այդ թվում՝ մահացած զինծառայողների անուններ կամ թիվ չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա այս պահին «ռազմական գաղտնիք է»։