Արցախի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։
Հանձնաժողովի հայտարարությունում ասված է, որ Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։
Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:
Սակայն հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։
Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից: