«Կրեմլի համար խիստ կարևոր է, որպեսզի կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի դրույթները՝ վերջ տալով ռազմական գործողություններին և անցնելով հակամարտության կարգավորման դիվանագիտական մեթոդներին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվայում ուշի ուշով հետևում են իրավիճակին և հրադադարի երկուստեք խախտումների մասին տեղեկությունները Կրեմլի աչքից չեն վրիպում», - TACC գործակալության փոխանցմամբ, ասել է Պեսկովը՝ հավելելով, - «Մենք բարձր ենք գնահատում մարդասիրական դադարի վերաբերյալ պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կողմից»։