Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։
Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկու արտգործնախարարների քննարկման հիմնական թեման ղարաբաղյան խնդրի կարգավորումն է։
Մոսկվայում նախատեսված է նաև Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։