Թեհրանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկին

Իրանի ԱԳՆ շենքը

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին երկկողմ բանակցությունների մեկնարկի հարցում։ Այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Այս մասին հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը։

«Իրանը երկու կողմերին էլ կոչ է անում վերսկսել բանակցությունները միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում։ Թեհրանը պատրաստ է Ադրբեջանին և Հայաստանին աջակցություն ցուցաբերել՝ տարածաշրջանում ամուր խաղաղության հասնելու նպատակով», - նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։