Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 370-ով, բուժվածներինը՝ 67-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 370-ով՝ հասնելով 56 հազար821-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 67-ով և հասել 45 հազար 891-ի:

Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 1267 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 327 հազար 163-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 73 (կին), 82 (տղամարդ), 67 (տղամարդ), 89 (կին), 85 (կին) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1026-ի, ևս 306 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 598 մարդ: