Բազմահազարանոց ցույցեր Լոս Անջելեսում՝ ի աջակցություն հայերի

Հայերը Լոս Անջելեսում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, 22-ը սեպտեմբերի, 2019թ․

Երեկ Լոս Անջելեսում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ի աջակցություն հայերի։ Երթին առնվազն 20 հազար մարդ է մասնակցել:

Երթի ընթացքում Բևերլի Հիլզում ցուցարարները կանգնել են Թուրքիայի հյուպատոսության առջև և դատապարտել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին:

ԱՄՆ-ում ամենամեծ հայ համայնքը Հարավային Կալիֆորնիայում է։

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Թվիթերում գրառում է արել՝ ի աջակցություն ցուցարարների։ Նա նաև մի խումբ քաղաքապետերի և Կոնգրեսի օրենսդիրների անունից նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին աջակցել լարվածության թուլացմանը հակամարտության գոտում: