Լոս Անջելեսից Երևան է հասել «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։
ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ:
Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ Հայաստան կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։
Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում` վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։
Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը։