Արցախի Ազգային Ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում, ապա և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն: Այս մասին ասված է Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ:
Կոչ է արվում նաև ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար։