ՊԲ-ն կասեցնում է հարավային թևում հակառակորդի գրոհները, գրում է ՀՀ ՊՆ խոսնակը

Արցախի ՊԲ զորավարժություններ, արխիվ

Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Քիչ առաջ Ստեփանյանը հաղորդել էր, որ անտեսելով այսօր ժամը 12-ից հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական կողմը գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի» տեղամասի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը հերթական կեղծիք է որակում։