Արցախի ՊԲ-ին տրվել է կրակի դադարի հրաման

Արցախի ՊԲ զինծառայողը դիրքերում, արխիվ

Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:


Այսօր ժամը 12-ից հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 10 ժամից ավելի տևած բանակցությունների արդյունքում: