Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը «ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին», իր հայտարարության մեջ նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` անդրադառնալով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության մասին։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ այսօր երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Ադրբեջանական կողմը հերքել է իր կապը հրթիռակոծության հետ: