Ադրբեջանը հետ է կանչել դեսպանին Հունաստանից

Հունաստանի ԱԳՆ շենքը Աթենքում, արխիվ

Ադրբեջանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել դեսպանին Հունաստանից: Այդ որոշումն, ըստ «Թրենդ» գործակալության, Բաքուն ընդունել է այն բանից հետո, երբ Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին:

Reuters գործակալության փոխանցմամբ, Աթենքը որոշել է հետ կանչել դեսպանին «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ Այդ հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդել է, թե Հունաստանն, իբր, «հանդուրժում է զինյալների ներկայությունն իր տարածքում»: Հունաստանի արտգործնախարարությունը Բաքվին պաշտոնական բողոքի նոտա է փոխանցել։

«Թրենդ»-ն այսօր հաղորդում է, թե «Ադրբեջանը Հունաստանի ԱԳՆ-ին տեղեկություններ է փոխանցել այն մասին, որ «այլ պետություններից, այդ թվում՝ Հունաստանից, ծագումով հայեր են տեղափոխվում Ադրբեջանի գրավյալ տարածքներ»: