Եվրոպական խորհուրդը, որի կազմում եմ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, հոկտեմբերի 12-ին Բրյուսելում քննարկելու է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները:
Օրակարգում մի շարք թեմաներ են, այդ թվում` Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործը, Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունները, Եվրամիություն-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքները և մարդու իրավունքները:
Նախատեսվում է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդի փոխնախագահ Ժոզեպ Բորելը զեկույց կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Բելառուսի իրավիճակի և մի շարք այլ երկրներում տեղի ունեցող զարգացումների մասին: