Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար շարունակվում է բարձր մակարդակով:
«Շարունակում ենք երկխոսությունն ամենատարբեր, այդ թվում` ամենաբարձր մակարդակով»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվայում գալիք երկուշաբթի օրը բանակցություններ կազմակերպելու որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահի անցկացրած վերջին քննարկումների արդյունքում:
«Այս պահին ավելին չեմ կարող ասել»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: