ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի անկումը շարունակվում է:
ԱՄՆ 1 դոլարի արժեքը կազմել է 7,89 լիրա, ինչը տարադրամի արժեզրկման նոր «ռեկորդ» է, նախօրեին 1 դոլարը վաճառվել է 7.88 լիրայով:
Bloomberg-ի վերլուծաբանների համոզմամբ, Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններում:
Միջազգային բորսաներում և ֆինանսական շուկայում վերլուծական-փորձագիտական ծառայություններ մատուցող և տնտեսական զարգացումները լուսաբանող հեռուստածրագրեր արտադրող Bloomberg-ը նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին: