ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը:
Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, գերմանացի պաշտոնակցին ասել է, թե «հայկական կողմը հրետակոծում է ռազմաճակատից հեռու գտնվող խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ»:
Բայրամովը նաև ասել է, որ «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջները»: