Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ադրբեջանը չի հրապարակում ռազմական կորուստները, հայտնում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին: