Հունաստանը հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Վկայակոչելով Հունաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պաշտոնական Աթենքը նման քայլի է դիմել «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ «Այդ հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդում էր, թե պաշտոնական Աթենքը հանդուրժում է զինյալների ներկայությունն իր տարածքում», - նշում է Reuters-ը։
Հունաստանի ԱԳՆ-ը հաղորդել է, որ դեսպանին հետ կանչելուց բացի Բաքվին պաշտոնական բողոքի նոտա է փոխանցվել։