Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 672-ով՝ հասնելով 53 հազար 755-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 178-ով և հասել 45 հազար 110-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 878 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 312 հազար 823-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 995-ի, ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 348 մարդ: